Նպատակը

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը որդեգրել և 2010թ-ից իրականացրել ու իրականացնում է հայկական մշակութային արժեքների պահպանման, հանրության լայն շրջանակների իրազեկման, ճշմարիտ արժեհամակարգի հանրահռչակման հստակ քաղաքականություն:
Նախաձեռնելով Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օրվա հանդիսավոր  և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ:
Անվերապահ ընդունելով ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային ծրագրի հիմնարար սկզբունքները` անհրաժեշտ ենք համարում մեծ շուքով, հանդիսավորությամբ, ՀՀ քաղաքացիների, պետական ատյանների մասնակցությամբ, մասնավոր հատվածի հետ միահամուռ ջանքերով իրականացնել հայկական խորհրդանշանների տոնը` մեծարելով ու ևս մեկ անգամ արժևորելով մեր պետականության կարևորագույն խորհրդանշանները: