Սկզբունքները

Տոնի իրականացման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին պետք է մասնակցեն սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հուլիսի 5-ը պիտի համընդհանուր տոնախմբություն դառնա` համախմբելով  երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին: Այս համատեքստում կարևորելով հատկապես հայապահպանության խնդիրը սփյուռքում,  ինչպես նաև ուծացման վտանգի դեմ տարվող աշխատանքները` մենք ակնկալում և կարևորում ենք նաև սփյուռքահայության այս կամ այն կերպ մասնակցությունը տոնական միջոցառմանը: