«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինանշանի նկարագրությունը և գործածման կարգը:
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության զինանշանը |
Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:Ավելին…
Հայաստանի Հանրապետության պետական զինանշան
Ստորև ներկայացված է ՀՀ պետական զինանշանի երեք տարբերակ` բեռնելու հնարավորությամբ:
Գործածման առաջին տարբերակ (գունավոր (RGB) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում, հեռուստաեթերում)
R | G | B | |
Արծիվ և առյուծ | 255 | 196 | 75 |
Կարմիր | 217 | 0 | 18 |
Կապույտ | 0 | 51 | 160 |
Նարնջագույն | 242 | 168 | 0 |
Գործածման երկրորդ տարբերակ (գունավոր (CMYK) տարբերակ` կիրառվող տպագրությունում):
C | M | Y | K | |
Արծիվ և առյուծ | 0 | 25 | 80 | 0 |
Կարմիր | 0 | 100 | 100 | 0 |
Կապույտ | 100 | 80 | 0 | 0 |
Նարնջագույն | 0 | 35 | 100 | 0 |
Գործածման երրորդ տարբերակ (սև և սպիտակ` կիրառվող տպագրությում):
.
..
Գործածման գույների (PANTONE) տարբերակ` կիրառվող տպագրությունում:
Կարմիր | PANTONE 485 |
Կապույտ | PANTONE 286 |
Նարնջագույն | PANTONE 1235 |
Արծիվ և առյուծ | PANTONE 124 |
Գործածման գույների (html) տարբերակ` կիրառվող էլ. կայքերում:
Կարմիր | D90012 |
Կապույտ | 0033A0 |
Նարնջագույն | F2A800 |
Արծիվ և առյուծ | FEC34E |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ
Հայաստանի Հանրապետության պետական զինանշան
Ընդհանուր տեխնիկական պայմաններ: