
Հայաստանի Հանրապետության պետական դրոշ
Կարմիր, կապույտ և ծիրանագույն (նարնջագույն) հորիզոնական հավասար շերտերով ՀՀ պետական եռագույն դրոշը, գույների խորհուրդը, չափանիշները և դրոշի տեղադրման ծրագիրը:
Պաշտոնական նկարագրություններ, պետական ստանդարտներ (ՀՍՏ), ներբեռնման վեկտորային ֆայլեր, ձայնագրություններ և գործող օրենսդրություն:

Կարմիր, կապույտ և ծիրանագույն (նարնջագույն) հորիզոնական հավասար շերտերով ՀՀ պետական եռագույն դրոշը, գույների խորհուրդը, չափանիշները և դրոշի տեղադրման ծրագիրը:

Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի հեղինակած պետական զինանշանը՝ Արարատ լեռը Նոյյան տապանով և պատմական չորս արքայատոհմերի զինանշաններով:

Խոսքերի հեղինակ՝ Միքայել Նալբանդյան, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի. տեքստը և պաշտոնական ձայնագրությունները:
Արտաշեսյաններից և Կիլիկյան Հայաստանից մինչև Առաջին և Երրորդ Հանրապետությունների եռագույն դրոշը:

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն
Որպես հայ և որպես ՀՀ քաղաքացի՝ խորը հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի պետական ու ազգային խորհրդանշաններին: ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված այս կայքի ստեղծմամբ նպատակ եմ ունեցել նորահաս սերնդի շրջանում սերմանել պետության և ժողովրդի կարևորագույն խորհրդանշանների արժևորման բարձր գիտակցությունը: Այդ նույն նպատակով ստեղծեցի նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը, որը զբաղվում է վերը նշված գաղափարների կենսագործմամբ:
Իմ նպատակներից մեկն էլ հանրության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ ճիշտ վերաբերմունքի և հարգանքի նոր մշակույթի ձևավորումն է. հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, տոնական միջոցառումն անցկացնելը և ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման ու արժևորման գաղափարախոսությունը տարածելը: Տոնին մեծ ոգևորությամբ մասնակցող դպրոցականները, ուսանողներն ու քաղաքացիները ըստ արժանվույն կարևորեցին միջոցառումը:
Մեր դռները բաց են բոլորի համար, ովքեր պատրաստակամ են իրենց ներկայությունն ու մասնակցությունն ապահովել հուլիսի 5-ի տոնակատարությանը: Այսօրինակ նախաձեռնություններն ու միջոցառումները մեզ ավելի համախմբված ու միասնական են դարձնում: Վստահ եմ՝ սրանք արժեքներ են, որոնք ոչ մի հայի անտարբեր չեն թողնի:
ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված համաժողովրդական քայլերթների լուսանկարչական արխիվը և տեսաֆիլմերը: