1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանում ստեղծվեց Հեղափոխական կոմիտեն (հեղկոմ) և հռչակվեց խորհրդային իշխանությունը: Հաջորդ օրը, նոյեմբերի 30-ին, հռչակվեց Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը (ՀՍԽՀ): Սահմանադրությունը, որը 1922թ-ի փետրվարի 2-ին ընդունեցին Հայաստանի նոր իշխանությունները, հաստատեց ՀՍԽՀ պետական դրոշի նկարագրությունը:
Հայաստանի դրոշն ալ կարմիր պաստառ էր` ՙՀՍԽՀ՚ ոսկետառ համառոտագրությամբ կամ պետության ամբողջական անվանման գրությամբ` ՙՀայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետություն՚: Ըստ ամենայնի` գրությունը եղել է հայերեն (հայտնի են միայն հայերեն հապավումներով տարբերակները):
Կ. Իվանովի ՙԱշխարհի երկրների դրոշները՚ (Մ., 1971թ) գրքում զետեղված` 1922թ-ի ՀՍԽՀ դրոշի պատկերի նկարագրությունը նույն տարի ընդունված ՀՍԽՀ Սահմանադրության ռուսական տեքստի ոչ ճիշտ վերականգնման արդյունքն է:
1922թ-ին ՀՍԽՀ-ն ընդգրկվեց Անդրկովկասի սոցիալիստական խորհրդային միության դաշնության կազմում (ԱՍԽՄԴ), որը նույն տարվա դեկտեմբերի 13-ին վերափոխվեց Անդրկովկասյան սոցիալիստական դաշնային միության հանրապետության (ԱՍԴՄՀ), իսկ դեկտեմբերի 30-ին միավորվեց ՌԽՍԴՀ-ի, Ուկրաինայի ԽՍՀ-ի և Բելառուսի ԽՍՀ-ի հետ` դառնալով Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն (ԽՍՀՄ):
1927թ-ին ընդունված Սահմանադրությունում դրոշը նկարագրվում է հետևյալ կերպ.
ՙՀոդված 106. Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետության պետական դրոշը կազմված է կարմիր գույնի (ալ) պաստառից, որի ձախ անկյունում, վերևում, տեղադրված են ՀՍԽՀ ոսկեգույն տառերը՚:
1937թ մարտի 23-ին Հայաստանի Խորհուրդների IX արտահերթ նիստն ընդունեց նոր Սահմանադրություն, համաձայն որի` Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը առանձնացավ լուծարվող Անդրկովկասյան խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետությունից և ներառվեց ԽՍՀՄ կազմում:
1937թ-ին ընդունված Սահմանադրության համաձայն (հոդված 121)` ՀՍԽՀ դրոշը դարձավ կարմիր պաստառ` ոսկեգույն մուրճ ու մանգաղով և հանրապետության անվանման հայերեն հապավումով: Դրոշի վրա փոխվեց ՙՍոցիալիստական՚ և ՙխորհրդային՚ բառերի հերթականությունը, համապատասխանաբար փոխվեց նաև հապավումը: Սահմանվեց նաև դրոշի լայնության ու երկարության հարաբերակցությունը` 1:2:
1940-ականներին փոխվեց հապավումի ուղղագրությունը: Այն ժամանակ երկրի ղեկավարությունը որոշում էր, թե հայերենում ո’ր բառն է համապատասխանում “республика” բառին: Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ-ի սեպտեմբերի 6-ի հրամանագրով` “советская” և “республика” հասկացությունների գրելաձևերը հայերենում ՙմիջազգայնացվեցին՚ (ՀԽՍՀ անվանումը հայերեն հնչում էր ՙՀայկական սովետական սոցիալիստական ռեսպուբլիկա՚): Այս փոփոխությունն իր անդրադարձն ունեցավ նաև Հայկական ՍՍՌ դրոշի և գերբի վրա:
1952-1991թթ դրոշը
1952թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՍՍՌ Գերագույն խորհրդի հրամանագրով հաստատվեց Հայաստանի նոր դրոշը. այն կարմիր պաստառ էր` կապույտ հորիզոնական զոլով, որը ձգվում էր դրոշի մեջտեղում` ողջ երկայնքով, իսկ վերևի ձախ անկյունում պատկերված էին մուրճն ու մանգաղը և 5 գագաթանի կարմիր աստղը` ոսկեգույնով եզրագծված: Լայնության հարաբերակցությունը երկարությանը 1:2 էր:
Կապույտը ոչ պաշտոնապես խորհրդանշում էր Սևանա լճի և Հայաստանի գետերի գույնը:
1953թ սեպտեմբերի 1-ին ՀՍՍՌ Գերագույն խորհուրդը դրոշի գույների հաստատման կապակցությամբ ընդունեց որոշում, համապատասխան փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում ևս: Պետական դրոշի դրույթը Գերագույն խորհրդի կողմից հաստատվեց նաև 1967թ-ի սեպտեմբերի 30-ին:
Հայաստանի նոր Սահմանադրությունում դրոշը նկարագրվում էր այսպես.
ՙՀոդված 167. Հայաստանի սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի դրոշն իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն պաստառ` մեջտեղում կապույտ զոլով` դրոշի ողջ երկայնքով: Պաստառի վերին կարմիր մասում, կոթի մոտ, պատկերված են մուրճն ու մանգաղը, իսկ դրանց վերևում` ոսկեգույնով եզրագծված կարմիր 5 գագաթանի աստղը: Դրոշի լայնության հարաբերակցությունը երկարությանը` 1:2՚:
ՀԽՍՀ ռազմական դրոշները
Վորոշիլովի անվան թիվ 76 լեռնահրաձգային դիվիզիան, որը կազմավորվել էր Անդրկովկասում, 1942թ նոյեմբերի 23-ին դարձավ §գվարդիական¦ և անվանափոխվեց §Վորոշիլովի անվան թիվ 51 գվարդիական կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի¦: Վիտեբսկի մատույցներում գերմանական խոշոր ռազմախմբավորման վերացման համար 1944թ դիվիզիան ստացավ §Վիտեբսկայա¦ պատվավոր անվանումը:
Դիվիզիան ուներ իր կարմիր դրոշը` խորհրդային զորամասերին բնորոշ ավանդական ձևավորմամբ, գվարդիական դրոշների նմանակմամբ:
ՀԽՍՀ գերբը 1936-1991թթ
ՀՀ-ն վերականգնեց Առաջին հանրապետության դրոշը: Գերբը կրեց որոշ փոփոխություններ:
Ի դեպ, առաջարկություն կար դրոշը փոփոխելու, ինչը, սակայն, ընթացք չունեցավ: