«Մեր Հայրենիք»
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)
.
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան`երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Աղբյուրը` arlis.am
ՀՀ օրհներգի կատարումը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երգչախմբի կատարմամբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան
ՀՀ օրհներգի կատարումը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան