Հայաստանի պատմական դրոշները


Կիլիկիայի դրոշը


ՙՆաուկա ի ժիզն՚ ամսագրում օգտագործված են Վ. Սապրիկովի նյութերը:

Հայաստանը Ռուսաստանի կազմում

1826-1828թթ պատերազմից հետո Էրիվանյան (Երևանյան) խանությունը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, իսկ 1828թ-ին, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, Ռուսաստանի կազմում ստեղծվեց Հայաստանի մարզը: 1833թ-ի փետրվարի 27-ին հաստատվեց զինանշանը (կհի-2. Ց.8, №6064):

Ռուսական կայսրությունում Հայաստանի համար հատուկ դրոշներ գոյություն չունեին:

Կարլ Ալյարդի ՙՀոլանդական նոր նավաշինություն՚ հանրահայտ գրքում (1707թ) ներկայացված է ՙմոսկովյան փոխարքայի՚ դրոշի նկարը` կարմիր, կապույտ և դեղին զոլերով պաստառ, մեջտեղում` արևմտյան ոճով երկու խաչված սուր, որոնք համադրված են 11 սպիտակ 8 գագաթանի աստղերի հետ: Ռուսական աղբյուրներում այդպիսի դրոշ չի հիշատակվում, անհայտ է նաև փոխարքայի պաշտոնը: Ա. Ուսաչևի կարծիքով` այդպիսին պիտի լիներ հայոց ՙթագավոր՚, հայ ազատագրական շարժման առաջնորդ Իսրայել Օրիի (1658-1711թթ) դրոշը:

1706թ-ին Իսրայել Օրին գործուղվեց Ամստերդամ` որպես ռուսական բանակի գնդապետ` զինվորական մասնագետներ հավաքելու, զենք, հանդերձանք և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Իսրայել Օրին մի քանի ամիս անցկացրեց Ամստերդամում. Ա. Ուսաչևի կարծիքով` հենց այդ ժամանակ էլ, հնարավոր է, նա հանդիպել է Կարլ Ալյարդին` հայտնելով հայկական դրոշ ունենալու իր ցանկության մասին: Ինչպես հոդվածում նշում է Ա. Ուսաչևը, Կիլիկիա հայկական թագավորությունում (1080-1393թթ), Ռուբինյանների իշխանության օրոք, հավանաբար արդեն կար եռագույն` կարմիր-կապույտ-դեղին դրոշը, որի զոլերը խորհրդանշում էին Լևոն VI թագավորին և նրա երկու եղբայրներին` պատրիարքին ու զորքերի հրամանատարին: Երկու խաչված սրերը խորհրդանշում էին Թուրքիայի և Պարսկաստանի միջև զինված պայքարը: 11 սպիտակ 8 գագաթանի աստղերը ներկայացնում էին հայոց իշխանների քանակը. այն իշխանների, ովքեր 1699թ-ին Անգեղակոթում (Արցախ) հավաքվել էին գաղտնի խորհրդակցության` ապստամբություն նախապատրաստելու նպատակով:

Խորհրդային Հայաստան


1920թ նոյեմբերի 29-ին Հայաստանում ստեղծվեց Հեղափոխական կոմիտեն (հեղկոմ) և հռչակվեց խորհրդային իշխանությունը: Հաջորդ օրը, նոյեմբերի 30-ին, հռչակվեց Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը (ՀՍԽՀ): Սահմանադրությունը, որը 1922թ-ի փետրվարի 2-ին ընդունեցին Հայաստանի նոր իշխանությունները, հաստատեց ՀՍԽՀ պետական դրոշի նկարագրությունը:

Հայաստանի դրոշն ալ կարմիր պաստառ էր` ՙՀՍԽՀ՚ ոսկետառ համառոտագրությամբ կամ պետության ամբողջական անվանման գրությամբ` ՙՀայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետություն՚: Ըստ ամենայնի` գրությունը եղել է հայերեն (հայտնի են միայն հայերեն հապավումներով տարբերակները):

Կ. Իվանովի ՙԱշխարհի երկրների դրոշները՚ (Մ., 1971թ) գրքում զետեղված` 1922թ-ի ՀՍԽՀ դրոշի պատկերի նկարագրությունը նույն տարի ընդունված ՀՍԽՀ Սահմանադրության ռուսական տեքստի ոչ ճիշտ վերականգնման արդյունքն է:

1922թ-ին ՀՍԽՀ-ն ընդգրկվեց Անդրկովկասի սոցիալիստական խորհրդային միության դաշնության կազմում (ԱՍԽՄԴ), որը նույն տարվա դեկտեմբերի 13-ին վերափոխվեց Անդրկովկասյան սոցիալիստական դաշնային միության հանրապետության (ԱՍԴՄՀ), իսկ դեկտեմբերի 30-ին միավորվեց ՌԽՍԴՀ-ի, Ուկրաինայի ԽՍՀ-ի և Բելառուսի ԽՍՀ-ի հետ` դառնալով Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն (ԽՍՀՄ):

1927թ-ին ընդունված Սահմանադրությունում դրոշը նկարագրվում է հետևյալ կերպ.

ՙՀոդված 106. Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետության պետական դրոշը կազմված է կարմիր գույնի (ալ) պաստառից, որի ձախ անկյունում, վերևում, տեղադրված են ՀՍԽՀ ոսկեգույն տառերը՚:

1937թ մարտի 23-ին Հայաստանի Խորհուրդների IX արտահերթ նիստն ընդունեց նոր Սահմանադրություն, համաձայն որի` Հայաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետությունը առանձնացավ լուծարվող Անդրկովկասյան խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետությունից և ներառվեց ԽՍՀՄ կազմում:

1937թ-ին ընդունված Սահմանադրության համաձայն (հոդված 121)` ՀՍԽՀ դրոշը դարձավ կարմիր պաստառ` ոսկեգույն մուրճ ու մանգաղով և հանրապետության անվանման հայերեն հապավումով: Դրոշի վրա փոխվեց ՙՍոցիալիստական՚ և ՙխորհրդային՚ բառերի հերթականությունը, համապատասխանաբար փոխվեց նաև հապավումը: Սահմանվեց նաև դրոշի լայնության ու երկարության հարաբերակցությունը` 1:2:

1940-ականներին փոխվեց հապավումի ուղղագրությունը: Այն ժամանակ երկրի ղեկավարությունը որոշում էր, թե հայերենում ո’ր բառն է համապատասխանում “республика” բառին: Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ-ի սեպտեմբերի 6-ի հրամանագրով` “советская” և “республика” հասկացությունների գրելաձևերը հայերենում ՙմիջազգայնացվեցին՚ (ՀԽՍՀ անվանումը հայերեն հնչում էր ՙՀայկական սովետական սոցիալիստական ռեսպուբլիկա՚): Այս փոփոխությունն իր անդրադարձն ունեցավ նաև Հայկական ՍՍՌ դրոշի և գերբի վրա:

1952-1991թթ դրոշը

1952թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՍՍՌ Գերագույն խորհրդի հրամանագրով հաստատվեց Հայաստանի նոր դրոշը. այն կարմիր պաստառ էր` կապույտ հորիզոնական զոլով, որը ձգվում էր դրոշի մեջտեղում` ողջ երկայնքով, իսկ վերևի ձախ անկյունում պատկերված էին մուրճն ու մանգաղը և 5 գագաթանի կարմիր աստղը` ոսկեգույնով եզրագծված: Լայնության հարաբերակցությունը երկարությանը 1:2 էր:

Կապույտը ոչ պաշտոնապես խորհրդանշում էր Սևանա լճի և Հայաստանի գետերի գույնը:

1953թ սեպտեմբերի 1-ին ՀՍՍՌ Գերագույն խորհուրդը դրոշի գույների հաստատման կապակցությամբ ընդունեց որոշում, համապատասխան փոփոխություններ կատարվեցին Սահմանադրությունում ևս: Պետական դրոշի դրույթը Գերագույն խորհրդի կողմից հաստատվեց նաև 1967թ-ի սեպտեմբերի 30-ին:

Հայաստանի նոր Սահմանադրությունում դրոշը նկարագրվում էր այսպես.

ՙՀոդված 167. Հայաստանի սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի դրոշն իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն պաստառ` մեջտեղում կապույտ զոլով` դրոշի ողջ երկայնքով: Պաստառի վերին կարմիր մասում, կոթի մոտ, պատկերված են մուրճն ու մանգաղը, իսկ դրանց վերևում` ոսկեգույնով եզրագծված կարմիր 5 գագաթանի աստղը: Դրոշի լայնության հարաբերակցությունը երկարությանը` 1:2՚:

ՀԽՍՀ ռազմական  դրոշները

Վորոշիլովի անվան թիվ 76 լեռնահրաձգային դիվիզիան, որը կազմավորվել էր  Անդրկովկասում, 1942թ նոյեմբերի 23-ին դարձավ §գվարդիական¦ և անվանափոխվեց §Վորոշիլովի անվան թիվ 51 գվարդիական կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի¦: Վիտեբսկի մատույցներում գերմանական խոշոր ռազմախմբավորման վերացման համար 1944թ դիվիզիան ստացավ §Վիտեբսկայա¦ պատվավոր անվանումը:
Դիվիզիան ուներ իր կարմիր դրոշը` խորհրդային զորամասերին բնորոշ ավանդական ձևավորմամբ, գվարդիական դրոշների նմանակմամբ:

ՀԽՍՀ գերբը 1936-1991թթ


ՀՀ-ն վերականգնեց Առաջին հանրապետության դրոշը: Գերբը կրեց որոշ փոփոխություններ:
Ի դեպ, առաջարկություն կար դրոշը փոփոխելու, ինչը, սակայն, ընթացք չունեցավ:

Հայաստանի հանրապետության դրոշը


Անդրկովկասյան Սեյմի փլուզումից հետո (1918թ), մայիսի 28-ին, Հայաստանում կազմավորվեց Առաջին հանրապետությունը. իշխանության գլուխ կանգնեց ՙԴաշնակցություն՚ կուսակցությունը: Թուրքական կողմի հերթական ագրեսիայից հետո Հայաստանի հանրապետության հսկողության տակ մնացին միայն հին Երևանի և Էջմիածնի շրջանները:

Մյուս տարածքներում թուրքական զորքերն էին, որոնք դուրս էին բերվել միայն Մուդրոսյան զինադադարով. նրանց փոխարինել էին Անտանտի զորքերը: Զավթվել էին Կարսը, Ալեքսանդրապոլը և մի շարք այլ շրջաններ: Թուրքական բանակի նահանջից հետո Կարսի և Արդահանի շրջանների տարածքում կազմավորվել էր թրքամետ Հարավ-արևմտյան Կովկասյան Դեմոկրատական հանրապետությունը (ՀԱԿԴՀ): Շուտով, սակայն, ՀԱԿԴՀ-ն վերացվեց և ընդգրկվեց Հայաստանի կազմում:

Հայաստանի Ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո, 1919թ-ի հունիսին, որոշում կայացվեց կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին: Դրոշի վերջնական հաստատումը նախատեսվում էր անցկացնել Հիմնադիրների ժողովի ժամանակ, բայց այն այդպես էլ չհրավիրվեց:

Հետաքրքիր է, որ Կառլ Ալյարդի` դրոշերի մասին գրքում (1690թ) ռուսական դրոշների հետ մեկտեղ ներկայացված է այսպես կոչված մոսկովյան փոխարքայի դրոշը` կարմիր-կապույտ-դեղին հորիզոնական եռագույնը` 2 սրերով, աստղերով և այլն: Հավանաբար, հեղինակը նկատի է ունեցել հայոց իշխան Իսրայել Օրիի անձնական դրոշը. Օրիին, ի դեպ, Պետրոս առաջինը խոստացել էր օգնել Թուրքիայի դեմ պայքարում: Օրին ծառայում էր ռուսական բանակում, ուներ գնդապետի կոչում և Ամստերդամում ռուսական բանակի համար հավաքագրում էր կամավորներ (մեր ունեցած մի շարք աղբյուրներից մեկի` Ա. Բասովի խոսքերով` այստեղ էլ, հնարավոր է, Ալյարդն իմացել էր դրոշի մասին):

1990թ օգոստոսի 24-ին §ՀՀ պետական դրոշի մասին¦ օրենքով (№С-0076-1) հաստատվեց Հայաստանի հանրապետության պետական դրոշը. այն 1919թ-ի եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և նարնջագույն: Երկարության հարաբերակցությունը լայնությանը` 2:1:

Մարզային դրոշները

Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դրոշը` ծիրանագույն խորհրդանշական պատկերով:

Հայաստանի սպորտային դրոշները

Համահայկական խաղերի դրոշը

Առաջին համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999թ-ին Երևանում: Այդ խաղերի կազմակերպմամբ զբաղվում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն (ՀԽՀԿ):
Խաղերին մասնակցում են թիմեր Հայաստանից, Ղարաբաղից, ինչպես նաև այլ երկրների հայկական սփյուռքից: Համահայկական խաղերի դրոշն իրենից ներկայացնում է բաց երկնագույն պաստառ, որի կենտրոնում պատկերված է խաղերի խորհրդանիշը: Պաստառի երկարությունը երկու անգամ ավելին է, քան լայնությունը:
Համահայկական խաղերի խորհրդանիշը հաստատվել է հայկական մարզական կազմակերպությունների համաշխարհային հիմնադիր համաժողովում` 1997թ-ի ապրիլի 30-ին: Խորհրդանիշի վրա պատկերված են միմյանց միահյուսված վեց տարբեր գույների օղակներ: Օղակներից հինգը կրկնում են օլիմպիական օղակների գույները, իսկ վեցերորդ` վերին ծիրանագույն օղակը խորհրդանշում է Հայաստանը: Օղակները խմբավորված են բրգաձև` խորհրդանշելով Կովկասը և Արարատը: Օղակների վրա պատկերված է կրակ, որի լեզվակները կրկնում են Հայաստանի ազգային դրոշի գույները:
(Օգտագործված նյութերը`  http://www.arminco.com/homepages/armgames/rusvers/statementr.html
կայքից, վերականգնված նկարը` Վ. Լոմանցովի):

Հայաստանի դրոշների նախագծերը


1999թ-ին Րաֆֆի Կոջայանն իր վեբ-կայքում առաջարկեց, որ Հայաստանի դրոշը լինի ո’չ թե ուրիշ եռագույնների նման, այլ` ավելի հիշվող: Իսկ բուն առաջարկն այն էր, որ
դրոշի վրա ավելացվեին բարակ սպիտակ զոլեր, որոնք կառանձնացնեին երեք լայն զոլերը: Սպիտակ գույնը կարող էր խորհրդանշել Արարատի ձյունապատ գագաթները: Սակայն գործը տեղից չշարժվեց:
Իսկ http://www.noev-kovcheg.ru/article.asp?n=64&a=28 կայքում ներկայացված է Հայաստանի դրոշի նախագիծը` նկարիչ Միքայել Կանայանի մշակմամբ: Հայկական ավանդական եռագույնին նա ավելացրել է քրիստոնեական խաչը, որի կենտրոնում Արարատ լեռն էր, Նոյյան տապանը, ինչպես նաև ծիածան ու սիրտ: Սիմվոլիկայի հեղինակային բացատրությունում նշվում է.§Ավելի վաղ ես այդ մասին գրել եմ miacum.am-ի ֆորումում: Բայց այդ ժամանակվանից հայտնվել է նոր տեղեկություն: Նշեմ, որ հայկական դրոշների հիմնական գույները եղել են, ինչպես և այժմ, կապույտը, դեղինը և կարմիրը, իսկ գերբերի հիմնական սուբյեկտները` առյուծը և արծիվը`  հնդեվրոպական հիմնական տոտեմները¦:

Հայերեն “դրոշ” բառը փոխառված է պարթևական §դրաֆշ¦ բառից: Խոսքը վերաբերում է Արշակունիների դարաշրջանին:

Արտագաղթած հայերը 19-րդ դարի վերջին ստեղծեցին ազգային դրոշի մի քանի տարբերակ: Կարմիր-կանաչ-սպիտակ դրոշն (ըստ Ու. Կրեմպտոնի` կարմիր-կանաչ-կապույտ) օգտագործվել է Վիկտոր Հյուգոյի hուղարկավորության ժամանակ՝ 1885թ-ին: Համաձայն դրոշը ստեղծող Ղևոնդ Ալիշանի՝ դրոշի գույնը խորհրդանշում էր ծիածանը, որը Նոյը տեսել էր Արարատի գագաթին: Հենց նա էլ հիշատակում է մի հետաքրքիր փաստ, ըստ որի՝ հայկական եկեղեցական օրացույցում Զատիկի առաջին կիրակին անվանում էին «կարմիր», երկրորդը` «կանաչ», իսկ դրոշի վրայի սպիտակ զոլը խորհրդանշում էր սպեկտրի բոլոր գույների միավորումը:

Դրոշի երկրորդ տարբերակը սա էր (Ալիշանն ուներ երկու տարբերակ):

Արևմտյան Հայաստանի թագավորության դրոշի նախագիծը դատապարտված էր չիրականացման:

Իսկ սա «Ազատ Վասպուրականի» դրոշն է:

Ահա ՀԴՀ (Հայաստանի դեմոկրատական հանրապետության) դրոշը:


Այն մինչ օրս էլ օգտագործվում է ՀՀ-ում:

Սա Առաջին հանրապետության գերբն է:


Առաջին հանրապետության գերբը մշակվել է վաստակավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի կողմից:

1918թ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ֆրանսիական բանակի հայկական լեգեոնին միացել էին նաև ԱՄՆ-ից եկած և Պորտ Սաիդում հանգրվանած ամերիկահայերի գումարտակները (2000 զինվոր և սպա): Լեգեոների ձեռքին, մեջտեղում, Հայաստանի հանրապետության ազգային դրոշն է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքերը փորձում էին վերջնականապես լուծել հայկական հարցը: Այդ ժամանակ Գարեգին Նժդեհն իր համախոհների հետ տեղափոխվեց Գերմանիա և ստեղծեց 2000 հոգանոց «հայկական լեգեոնը», ընդ որում՝ լեգեոնը չէր մասնակցում մարտերին ու պատժիչ միջոցառումներին՝ խնդիրն ունենալով պարզապես չեզոքացնել թուրքական սպառնալիքը, որի մասին ավելի մանրամասն հետագայում պատմել է հենց Գ. Նժդեհը: