«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը ոչ պետական կազմակերպություն է, որը որպես իր հիմնական ծրագրային նպատակ է որդեգրել ՀՀ պետական խորհրդանշանների պահպանումը, արժևորումը և մեծարումը:
Իր գործունեության շրջանակներում հիմնադրամը իրականացրել է դիտարկումներ հանրապետության տարբեր քաղաքներում ու գյուղերում պետական խորհրդանշանների իրավիճակի հետ կապված: Արդյունքները ցույց են տալիս, մարզերում գրեթե բացակայում են ՀՀ պետական խորհրդանշանները, մասնավորապես` եռագույնը: Դրոշներ կարելի է նկատել միայն պետական կառույցների տանիքներին կամ շքամուտքերին, սակայն դրանք շատ հաճախ գունաթափված են, մաշված կամ ուղղակի պատշաճ ներկայացված չեն: Նմանատիպ իրավիճակն անընդունելի է, քանի որ ամբողջ աշխարհում պետական խորհրդանշանները պետական քարոզչության կարևորագույն բաղադրիչներից են:
Հիմանադրամը առաջարկում է դրոշների տեղադրման և հետագա սպասարկման ծառայություն. այդ նպատակով հիմնադրվել է «ՄԵՆՔ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ, որն ունի արհեստավարժ աշխատակիցներ և անհրաժեշտ տեխնիկա նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար:
Իրականացվող աշխատանքների կապակցությամբ ակնկալում ենք ստանալ նաև Ձեր աջակցությունը. ՀՀ պետական դրոշը ինչպես նաև Ձեր ընկերության դրոշը կարող է տեղադրվել Ձեր գրասենյակի շքամուտքին կամ տանիքին:
Այս նախաձեռնության նպատակը բնակչության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումն է, պետական խորհրդանշանների քարոզումը և արժևորումը:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ այս նախագիծը կոչված է ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակմանը և ընդհանուր առմամբ շահույթի ստացման նպատակ չի հետապնդում: Մեր ծրագրային առաջարկը նպատակը ներկա իրավիճակի շտկումն է: Դրոշի տեղադրման և հետագայում սպասարկման ծառայությունների սակագները, տեխնիկական և այլ մանրամասներ ներկայացված են ստորև:
ԴՐՈՇԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ՝ ԱՄՐԱՑՈՒՄ ՊԱՏԻՑ
Ծառայությունների և նյութերի սակագները
Դրոշի տեղադրման տեխնիկական մանրամասները և սպասարկման ծառայությունների սակագները
Ամրացման մեխանիզմ
Դրոշը ամրացնող սարքը և ձողը պատրաստված են չժանգոտվող պողպատից (կամ փոշեներկված երկաթից), իսկ ձողի եզրամասում տեղադրվում է արհեստական օնիքսե քար, որը ունի նիզակի ուրվագիծ: Այս մեխանիզմը պատին ամրանում է չորս կետով, որից յուրաքանչյուրը կարող է պահել մինչև 300 կգ քաշ: Այս սարքի և ձողի չափսերը կարող են փոխվել` կախված իրականացվող պատվերից: Պատին ամրացվող մեխանիզմին և ձողին տրվում է տաս տարվա երքշխիք:
ՀՀ պետական դրոշ
Դրոշի պատրաստումը իրականացվում է ՀՀ պետական դրոշի ՀՍՏ 50-94 ստանդարտի համապատասխան:
Ծառայությունների և նյութերի սակագները`
Ծառայության, նյութի անվանում | այլ մանրամասներ | գումար |
Դրոշի տեղադրում | 1-2 օր տեղադրման ժամկետ | 7,000-11,000 ՀՀ դրամ |
Ամրացվող սարք | 5,0 մմ փոշեներկված երկաթ | 5,000-10,000 ՀՀ դրամ |
Ամրացվող սարք | 5,0 մմ չժանգոտող պողպատ | 35,000-45,000 ՀՀ դրամ |
Ձող (կլոր) | 38 մմ չժանգոտող պողպատ | 12,000-18,000 ՀՀ դրամ |
Ձող և ամրացման այլ դետալներ | չժանգոտող պողպատ, ալյումին | 20,000-25,000 ՀՀ դրամ |
ՀՀ պետական դրոշ | ՀՍՏ 50-94 ստանդարտով | 4,500-6,000 ՀՀ դրամ |
Մեկ ամրացման սարքի, ձողի և դրոշի տեղադրման արժեքն ընդհանուր կազմում է: (Սակագները ներկայացված են ներառյալ հարկերը:) | 60,000-90,000 ՀՀ դրամ |
Պատին ամրացվող սարքի ու ձողի արժեքը կախված է տեղադրման վայրից, ձողի և դրոշի չափերից:
Դրոշը փոփոխվելու է մեկից երեք ամիս ժամկետում` կախված տեղադրված վայրի մթնոլորտում փոշու քանակից, աղտոտվածությունից, քամուց և եղանակային այլ պայմաններից:
Վերը նշված ծառայությունները իրականացվում են միայն պայմանագրի կնքման և հետագա սպասարկման իրականացման պայմաններով:
Հարկ ենք համարում նշել, որ այս նախագիծը կոչված է ՀՀ պետական խորհրդանշանների հանրահչակմանը և ընդհանուր առմամբ շահույթի ստացման նպատակ չի հետապնդում:
ԴՐՈՇԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ՝ ԵՐԿԱԹԵ ԽՈՂՈՎԱԿԻ ՍՅԱՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ծառայությունների և նյութերի սակագները
Դրոշի տեղադրման տեխնիկական մանրամասները և սպասարկման ծառայությունների սակագները
Խողովակի սյուն
Ըստ անհրաժեշտության երկաթե խողովակի սյունը տեղադրվում է նախապես մշակված գրունտի (հիմք 0,5մ մինչև 2մ), երկաթե սյունը փոշեներկվում է, իսկ սյան եզրամասում տեղադրվում է նիզակե ուրվագիծով երկաթ: Սյան հիմքի բետոնացում, սյան վրա տեղադրվում է մեխանիզմ, որի շնորհիվ անհրաժեշտության դեպքում, առանց սանդուխքի հնարավոր է փոխել: Սյան երկաթե ձողի չափսերը (տրամագիծը և բարձրությունը) կարող են փոխվել` կախված իրականացվող պատվերից: Տեղադրված սյանն տրվում է ութ տարվա երքշխիք:
ՀՀ պետական դրոշ
Դրոշի պատրաստումը իրականացվում է ՀՀ պետական դրոշի ՀՍՏ 50-94 ստանդարտի համապատասխան:
Ծառայությունների և նյութերի սակագները`
Ծառայության, նյութի անվանում | այլ մանրամասներ | գումար |
Դրոշի տեղադրում, գրունտի մշակում, հիմքի իրականացում մետաղական խողովակով, Շինաղբի բարձոմ և տեղափոխում մինչև 13 կմ | 7-10 օր տեղադրման ժամկետ | 27,000-41,000 ՀՀ դրամ |
Մետաղական սյուն, սյան փոշեներկում | d=102մմx4 L=4000մմ և d=89մմx4 L=4000մմ, 2 անգամ | 95,000-128,000 ՀՀ դրամ |
Հիմքի բետոնացում B15 մարկայի բետոնով | 25,000-45,000 ՀՀ դրամ | |
Փոքրարժեք պարագաներ, դրոշների ամրացման աքսեսուարներ, տրանսպորտային ծախսեր, վերադիր ծախսեր | 105,000-175,000 ՀՀ դրամ |
|
ՀՀ պետական դրոշ | ՀՍՏ 50-94 ստանդարտով կամ տպագրված | 4,500-16,000 ՀՀ դրամ |
Աշխատավարձեր և հարկեր | 135,000-205,000 ՀՀ դրամ |
|
Երկու ամրացված սյուների, և դրոշի տեղադրման արժեքն ընդհանուր կազմում է: (Սակագները ներկայացված են ներառյալ հարկերը:) | 391,500-610,000 ՀՀ դրամ |