Վաչուտյան
Պռոշյան
Այնուհետև շուրջ 5 դարով հաստատվեցին Հայաստանի քաղաքական, տնտեսական ու կրթամշակութային «սառեցման» ժամանակները՝ թուրքական տիրապետության պայմաններում: Փակվեցին բոլոր համալսարանները և այլն:
16-րդ դարից սկսած՝ «Հայաստան» բառն արգելված էր, հայկական դրոշները՝ նույնպես: Սակայն ավելի ուշ սկսվեց վերածննդի ժամանակաշրջան, երբ հայրենասիրությամբ տոգորված հայորդիներն արտագաղթեցին կամ ուսումնառության մեկնեցին Եվրոպա: Հայաստանի ազատագրման հարցը վերստին դարձավ հրատապ: Դրոշի ստեղծմամբ առաջինը հանդես եկավ Մխիթարյան միաբանությունը: Իսկ 18-րդ դարի սկզբում Իսրայել Օրին ներկայացրեց այն ժամանակների ազգային-ազատագրական շարժման դրոշը, որն անմիջապես գործածության դրվեց: Դրոշն այսպիսին էր:
Ի’նչ խոսք, դրոշներ եղել են միջնադարյան Կիլիկիա հայկական պետությունում ևս: Դրանք վերականգնվել են խաչով ծիրանագույն պաստառների տեսքով: Վերականգնված դրոշների այս տարբերակը հավանական է, բայց լիովին հավաստի չէ: Իրոք, Հայաստանը դեռևս 301թ քրիստոնեությունը հռչակել էր որպես պետական կրոն, սակայն այդ դրոշների պատկերները չեն պահպանվել:
Պահպանվել է Լուսինյանների դինաստիայի (XIV դ) թագավորական դրոշի նկարագրությունը` սպիտակ-կարմիր-կապույտ-դեղին: Որոշ հայ պատմաբաններ հակված են այն վարկածին, որ սպիտակը դինաստիայի սեփական գույնն է, իսկ մնացած երեքը` Հայաստանի ազգային գույները: