Անդրկովկասյան Սեյմի փլուզումից հետո (1918թ), մայիսի 28-ին, Հայաստանում կազմավորվեց Առաջին հանրապետությունը. իշխանության գլուխ կանգնեց ՙԴաշնակցություն՚ կուսակցությունը: Թուրքական կողմի հերթական ագրեսիայից հետո Հայաստանի հանրապետության հսկողության տակ մնացին միայն հին Երևանի և Էջմիածնի շրջանները:
Մյուս տարածքներում թուրքական զորքերն էին, որոնք դուրս էին բերվել միայն Մուդրոսյան զինադադարով. նրանց փոխարինել էին Անտանտի զորքերը: Զավթվել էին Կարսը, Ալեքսանդրապոլը և մի շարք այլ շրջաններ: Թուրքական բանակի նահանջից հետո Կարսի և Արդահանի շրջանների տարածքում կազմավորվել էր թրքամետ Հարավ-արևմտյան Կովկասյան Դեմոկրատական հանրապետությունը (ՀԱԿԴՀ): Շուտով, սակայն, ՀԱԿԴՀ-ն վերացվեց և ընդգրկվեց Հայաստանի կազմում:
Հայաստանի Ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո, 1919թ-ի հունիսին, որոշում կայացվեց կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին: Դրոշի վերջնական հաստատումը նախատեսվում էր անցկացնել Հիմնադիրների ժողովի ժամանակ, բայց այն այդպես էլ չհրավիրվեց:
Հետաքրքիր է, որ Կառլ Ալյարդի` դրոշերի մասին գրքում (1690թ) ռուսական դրոշների հետ մեկտեղ ներկայացված է այսպես կոչված մոսկովյան փոխարքայի դրոշը` կարմիր-կապույտ-դեղին հորիզոնական եռագույնը` 2 սրերով, աստղերով և այլն: Հավանաբար, հեղինակը նկատի է ունեցել հայոց իշխան Իսրայել Օրիի անձնական դրոշը. Օրիին, ի դեպ, Պետրոս առաջինը խոստացել էր օգնել Թուրքիայի դեմ պայքարում: Օրին ծառայում էր ռուսական բանակում, ուներ գնդապետի կոչում և Ամստերդամում ռուսական բանակի համար հավաքագրում էր կամավորներ (մեր ունեցած մի շարք աղբյուրներից մեկի` Ա. Բասովի խոսքերով` այստեղ էլ, հնարավոր է, Ալյարդն իմացել էր դրոշի մասին):
1990թ օգոստոսի 24-ին §ՀՀ պետական դրոշի մասին¦ օրենքով (№С-0076-1) հաստատվեց Հայաստանի հանրապետության պետական դրոշը. այն 1919թ-ի եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և նարնջագույն: Երկարության հարաբերակցությունը լայնությանը` 2:1:
Մարզային դրոշները
Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի դրոշը` ծիրանագույն խորհրդանշական պատկերով:
Հայաստանի սպորտային դրոշները
Համահայկական խաղերի դրոշը
Առաջին համահայկական խաղերը տեղի են ունեցել 1999թ-ին Երևանում: Այդ խաղերի կազմակերպմամբ զբաղվում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն (ՀԽՀԿ):
Խաղերին մասնակցում են թիմեր Հայաստանից, Ղարաբաղից, ինչպես նաև այլ երկրների հայկական սփյուռքից: Համահայկական խաղերի դրոշն իրենից ներկայացնում է բաց երկնագույն պաստառ, որի կենտրոնում պատկերված է խաղերի խորհրդանիշը: Պաստառի երկարությունը երկու անգամ ավելին է, քան լայնությունը:
Համահայկական խաղերի խորհրդանիշը հաստատվել է հայկական մարզական կազմակերպությունների համաշխարհային հիմնադիր համաժողովում` 1997թ-ի ապրիլի 30-ին: Խորհրդանիշի վրա պատկերված են միմյանց միահյուսված վեց տարբեր գույների օղակներ: Օղակներից հինգը կրկնում են օլիմպիական օղակների գույները, իսկ վեցերորդ` վերին ծիրանագույն օղակը խորհրդանշում է Հայաստանը: Օղակները խմբավորված են բրգաձև` խորհրդանշելով Կովկասը և Արարատը: Օղակների վրա պատկերված է կրակ, որի լեզվակները կրկնում են Հայաստանի ազգային դրոշի գույները:
(Օգտագործված նյութերը` http://www.arminco.com/homepages/armgames/rusvers/statementr.html
կայքից, վերականգնված նկարը` Վ. Լոմանցովի):
Հայաստանի դրոշների նախագծերը
1999թ-ին Րաֆֆի Կոջայանն իր վեբ-կայքում առաջարկեց, որ Հայաստանի դրոշը լինի ո’չ թե ուրիշ եռագույնների նման, այլ` ավելի հիշվող: Իսկ բուն առաջարկն այն էր, որ
դրոշի վրա ավելացվեին բարակ սպիտակ զոլեր, որոնք կառանձնացնեին երեք լայն զոլերը: Սպիտակ գույնը կարող էր խորհրդանշել Արարատի ձյունապատ գագաթները: Սակայն գործը տեղից չշարժվեց:
Իսկ http://www.noev-kovcheg.ru/article.asp?n=64&a=28 կայքում ներկայացված է Հայաստանի դրոշի նախագիծը` նկարիչ Միքայել Կանայանի մշակմամբ: Հայկական ավանդական եռագույնին նա ավելացրել է քրիստոնեական խաչը, որի կենտրոնում Արարատ լեռն էր, Նոյյան տապանը, ինչպես նաև ծիածան ու սիրտ: Սիմվոլիկայի հեղինակային բացատրությունում նշվում է.§Ավելի վաղ ես այդ մասին գրել եմ miacum.am-ի ֆորումում: Բայց այդ ժամանակվանից հայտնվել է նոր տեղեկություն: Նշեմ, որ հայկական դրոշների հիմնական գույները եղել են, ինչպես և այժմ, կապույտը, դեղինը և կարմիրը, իսկ գերբերի հիմնական սուբյեկտները` առյուծը և արծիվը` հնդեվրոպական հիմնական տոտեմները¦: