Տոնին մասնակցելու են հիմնականում ուսանողները, դպրոցականները, առհասարակ երիտասարդները, ովքեր էլ հենց ներկայացնում են նպատակային խումբը: Մենք գիտակցում ենք ու վստահ ենք, որ քաղաքացիական հասարակություն կերտելու, ազգային ու պետական արժեքներ սերմանելու, ազգային գաղափարախոսություն հանրահռչակելու քարոզչության համար լավագույն զանգվածը մանուկներն են, ճկուն և ընկալունակ նորահաս սերունդը: