ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2007 թվականի N 901-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Հ. Աբրահամյան |
2007 թ. օգոստոսի 13 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 901-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրհներգի երաժշտության օգտագործման դեպքերը։
2. Հայաստանի Հանրապետության օրհներգը` «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` երաժշտական խմբագրմամբ և տեքստով, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային կամ այլ վոկալ և գործիքային տարբերակներով, ամբողջությամբ կարող է օգտագործվել`
1) թատերական ներկայացումներում,
2) թատերականացված զանգվածային միջոցառումներում (հանդիսասրահներում և բացօթյա),
3) խաղարկային, անիմացիոն, փաստավավերագրական կինոնկարներում,
4) ռադիոհաղորդումներում և հեռուստատեսային հաղորդումներում,
5) գեղարվեստական հուշանվերներում,
6) թանկարժեք իրերում և զարդերում,
7) ձեռքի, գրպանի, պատի ժամացույցներում,
8 ) բջջային հեռախոսներում,
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Աղբյուրը` arlis.am