Պավել Սարգսյան
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն
Որպես հայ և որպես ՀՀ քաղաքացի` խորը հարգանքով եմ վերաբերում Հայաստանի պետական ու ազգային խորհրդանշաններին: ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված այս կայքի ստեղծմամբ նպատակ եմ ունեցել նորահաս սերնդի շրջանում սերմանել պետության և ժողովրդի կարևորագույն խորհրդանշանների արժևորման բարձր գիտակցությունը: Այդ նույն նպատակով ստեղծեցի նաև «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը, որը զբաղվում է վերը նշված գաղափարների կենսագործմամբ: Իմ նպատակներից մեկն էլ հանրությանը ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ ճիշտ վերաբերմունքի և հարգանքի նոր մշակույթի ձևավորումն է: Հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրության օրը, տոնական միջոցառումն անցկացնելն և հանրության շրջանում տարածել ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման և արժևորման գաղափարախոսությունը, ինչը, անխոս, 2010-2023թթ. հաջողվել է իրականացնել: Տոնին մեծ ոգևորությամբ մասնակցող դպրոցականները, ուսանողներն և ուղակի քաղաքացիները իրոք, ըստ արժանվույն կարևորեցին միջոցառումը: Մեր դռները բաց են բոլորի համար, ովքեր պատրաստակամ են իրենց ներկայությունն ու մասնակցությունն ապահովել հուլիսի 5-ի տոնակատարությանը:
Այսօրինակ նախաձեռնություններն ու միջոցառումները մեզ ավելի համախմբված ու միասնական են դարձնում: Վստահ եմ` սրանք արժեքներ են, որոնք ոչ մի հայի անտարբեր չեն թողնի:
ՀՀ պետական խորհրդանշանների օրվա տոնական քայլերթի ծրագիր
Միջոցառման անվանումը` ՀՀ պետական խորհրդանշանների օր
Միջոցառման անցկացման օրը` 5 հուլիսի 2024թ.
Հիմնավորումը` ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օր
Միջոցառման անցկացման վայրը` ՀՀ մարզեր և ք. Երևան
Նախաձեռնելով Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների տոնի հանդիսավոր և համաժողովրդական արարողակարգի կազմակերպումը` մենք նպատակ ունենք հայ ժողովրդին և միջազգային հանրությանը նորովի ներկայացնել մեր պետական խորհրդանշանները, ակնածանք և խորը հարգանք ձևավորել հայկական պետականության կարևորագույն խորհրդանշանների նկատմամբ: ՀՀ պետական խորհրդանշանների տոնի կազմակերպման հիմնական սկզբունքը ժողովրդականության ապահովումն է: Տոնին մասնակցում են սոցիալական բոլոր խմբերի ներկայացուցիչները: Հուլիսի 5-ը համընդհանուր տոնախմբություն է, որը համախմբում է երիտասարդությանը, հոգևորականությանը, մշակույթի, սպորտի, գիտության և մյուս ոլորտների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին: Տոնին մասնակցում են հիմնականում դպրոցականները, ուսանողները, առհասարակ երիտասարդները, ովքեր էլ հենց ներկայացնում են նպատակային խումբը:
Տեսանյութեր և Լուսանկարներ ՀՀ Պետական Խորհրդանշաններին Նվիրված Տոնական Քայլերթներից (2010-2023թթ)
թարմացված է՝ 01.05.2024թ.